Եմենը դատապարտել է այդ երկիր՝ իրանական զենքի մաքսանենգումը
Եմենի ԱԳ նախարարը ՄԱԿ-ին հղած նոտայում հերքել է Եմեն իրանական զենք առաքվելու մասին Արաբիայի հայտարարությունը:
«Սաբա Նեթ» լրատվական կայքի չորեքշաբթի օրվա հաղորդման համաձայն՝ Եմենի ԱԳ նախարար Հոշամ Շարաֆը երեքշաբթի օրը հանդիպելով Սանըայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համադրող Ջիմի Մաք Գոլդ Ռիքին, նրան է հանձնել Արաբիայի ու նրա գործընկերների անհիմն հայտարարությունը մերժող նոտան:
Եմենի ԱԳ նախարարն այս հանդիպման ժամանակ ասել է. «Ոտնձգիչները Եմենի Ալ-Հադիդա նահանգը ռազմական գոտի են հայտարարել, մինչդեռ սննդամթերային ու դեղորայքային օժանդակությունների 80 տոկոսն այդ նահանգում գտնվող նավահանգստի միջոցով է առաքվում Եմենի ժողովրդի համար»:
«Իրանական զենքը Եմեն մաքսանենգվելու մասին հայտարարությունը սուտ է և եթե ոտնձգիչներն այդ մասին ապացույց ունեն, թող դա ներկայացնեն»,-նշել է Շարաֆը հավելելով, որ բոլորն էլ գիտեն այս անհիմն հայտարսրությունը նպատակ ունի արդարացնել «Ալ-Հադիդա» նավահանգստի դեմ հարձակումը: