Սաուդական ռեժիմը խոստովանել է, որ դեմ է Եմենում հրադադարի հաստատմանը
Ալե-Սաուդական ռեժիմի պաշտպանության նախարարի խորհրդականի խոստովանությամբ՝ Ռիադը դեմ է Եմենում հրադադարի ռեժիմի հաստատմանը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ առ այսօր սաուդացիների կոալիցիան Եմենի Անսարալլահի շարժմանն էր մեղադրում հրադադարի խախտման մեջ, մինչդեռ այսօր Փարիզում հրավիրված մամուլի ասուլիսում, Ահմեդ Ալ-Ասիրին խոստովանել է, որ Ռիադը դեմ է Եմենի հրադադարի ռեժիմի հաստատմանը:
Դա այն դեպքում, երբ Եմեն գործուղված ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էսմայիլ Վալադ Ալ-Շեյխ Ահմեդն ավելի վաղ հայտարարել էր.«Եմենի ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ են քաղաքական կամք և բարյացակամություն»:
Եմենում հրադադարի հաստատմանը Ռիադի բացահայտ ընդդիմության մասին խոսվում է այնպիսի հանգամանքներում, երբ սաուդա-ամերիկյան կործանիչները ռմբակոծել են Եմենի Մաարեբ նահանգի Սերվահ քաղաքը:
Ի դեպ, Եմենի մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման կենտրոնը զեկուցել է.«2015 թ.-ի մարտից ի վեր Եմենի դեմ սաուդացիների հարձակումների հետևանքով զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ»: