Սաուդական ռեժիմը խոստովանել է, որ դեմ է Եմենում հրադադարի հաստատմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59402-Սաուդական_ռեժիմը_խոստովանել_է_որ_դեմ_է_Եմենում_հրադադարի_հաստատմանը
Ալե-Սաուդական ռեժիմի պաշտպանության նախարարի խորհրդականի խոստովանությամբ՝ Ռիադը դեմ է Եմենում հրադադարի ռեժիմի հաստատմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2017 13:23 Asia/Tehran
  • Սաուդական ռեժիմը խոստովանել է, որ դեմ է Եմենում հրադադարի հաստատմանը

Ալե-Սաուդական ռեժիմի պաշտպանության նախարարի խորհրդականի խոստովանությամբ՝ Ռիադը դեմ է Եմենում հրադադարի ռեժիմի հաստատմանը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ առ այսօր սաուդացիների կոալիցիան Եմենի Անսարալլահի շարժմանն էր մեղադրում հրադադարի խախտման մեջ, մինչդեռ այսօր Փարիզում հրավիրված մամուլի ասուլիսում, Ահմեդ Ալ-Ասիրին խոստովանել է, որ Ռիադը դեմ է Եմենի հրադադարի ռեժիմի հաստատմանը:

Դա այն դեպքում, երբ Եմեն գործուղված ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էսմայիլ Վալադ Ալ-Շեյխ Ահմեդն ավելի վաղ հայտարարել էր.«Եմենի ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ են քաղաքական կամք և բարյացակամություն»:

Եմենում հրադադարի հաստատմանը Ռիադի բացահայտ ընդդիմության մասին խոսվում է այնպիսի հանգամանքներում, երբ սաուդա-ամերիկյան կործանիչները ռմբակոծել են Եմենի Մաարեբ նահանգի Սերվահ քաղաքը:

Ի դեպ, Եմենի մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման կենտրոնը զեկուցել է.«2015 թ.-ի մարտից ի վեր Եմենի դեմ սաուդացիների հարձակումների հետևանքով զոհվել են հազարավոր  խաղաղ բնակիչներ»: