Սիրիան ընդգծեց ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59504-Սիրիան_ընդգծեց_ահաբեկչության_դեմ_պայքարի_կարևորությունը
Սիրիայի ԱԳ նախարարությունը երկու առանձին նամակներ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի հերթական նախագահին ընդգծեց Սիրիայում ու աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2017 01:50 Asia/Tehran
  • Սիրիան ընդգծեց ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը

Սիրիայի ԱԳ նախարարությունը երկու առանձին նամակներ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի հերթական նախագահին ընդգծեց Սիրիայում ու աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը:

Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը կիրակի օրը երկու առանձին նամակներ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշին և ԱԽ-ի հերթական նախագահին, կրկին անգամ ընդգծեց Սիրիայի կառավարության հետ համագործակությամբ ու համադրությամբ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ջանքերի համատեղման անհրաժեշտությունը:

«Սիրիայի Հալեպում «Ֆուա» և «Քաֆարիա» քաղաքների բնակիչներին թիրախ դարձրած ահաբեկչական պայթյունը վկայում է Սիրիայում ազգային հաշտության գործընթացի և այդ երկրի բանակի հաջողությունների դիմաց հիշյալ կողմերի կրած պարտության մասին»,-նշված է Սիրիայի ԱԳ նախարարության նամակներում:

Շաբաթ երեկոյան Սիրիայի Հալեպի «Ալ-Ռաշեդին»-ի տարածքում «Ալ-Ֆուա» և «Քաֆարիա» քաղաքաների բնակիչներին փոխադրող ավտոբուսների ճամբին ռմբադրված ինքնաշարժի պայթյունի հետևանքով զոհվեց առնվազն  և վիրավորվեց մարդ: