Սիոնիստական ռեժիմը փորձում է խափանել հաշտության բանակցությունների վերսկսմանն ուղղված ջանքերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60608-Սիոնիստական_ռեժիմը_փորձում_է_խափանել_հաշտության_բանակցությունների_վերսկսմանն_ուղղված_ջանքերը
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղարի խոսքերով՝ Սիոնիստական ռեժիմը, շարունակելով ավանաշինությունը և պաղեստինյան տարածքների դեմ գրոհը, խափանում է հաշտության բանակցությունների վերսկսմանն ուղղված ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2017 14:29 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը փորձում է խափանել հաշտության բանակցությունների վերսկսմանն ուղղված ջանքերը

Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղարի խոսքերով՝ Սիոնիստական ռեժիմը, շարունակելով ավանաշինությունը և պաղեստինյան տարածքների դեմ գրոհը, խափանում է հաշտության բանակցությունների վերսկսմանն ուղղված ջանքերը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ Սայեբ Արիղաթն ասել է.«Ողջ Պաղեստինում իր գաղութարարական նախագծերը պարտադրելու համար Իսրայելի ռասիստական ջանքերն ապացուցում են, որ ԱՄՆ-ը և մյուս երկրները պետք է համոզված լինեն, որ առանց ավանաշինության դադարեցման, հնարավոր չի լինելու տարածաշրջանում խաղաղություն հաստատել»:

«Պաղեստինը միջազգային բոլոր կառույցներում շարունակելու է հետապնդել Երուսաղեմն օկուպացնող ռեժիմի ղեկավարներին և նրանց դատի է տալու միջազգային օրենքները խախտելու, և բռնագրավված տարածքներում մարդկության դեմ պատերազմական ոճիրներ գործելու համար».հավաստել է Արիղաթը:

Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղարը Սիոնիստական ռեժիմի ավանաշինությունը որակել է միջազգային օրենքներին դեմ և ՄԱԿ-ի բանաձևերին հակասող քայլ: