ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենի երեխաների ծանր իրավիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60658-ՄԱԿ_ը_զգուշացրել_է_Եմենի_երեխաների_ծանր_իրավիճակի_կապակցությամբ
ՄԱԿ-ը աղետալի է որակել Եմենում երեխաների իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2017 08:33 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենի երեխաների ծանր իրավիճակի կապակցությամբ

ՄԱԿ-ը աղետալի է որակել Եմենում երեխաների իրավիճակը:

«ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը զեկուցել է, որ պատերազմի շարունակման պատճառով, Եմենը հայտնվել է հումանտիար  աղետի եզրին: Վտանգված են միլիոնավոր մարդկային կյանքեր ՝ այդ թվում երեխաների: Զեկույցում նշված է, որ յուրաքանչյուր տասը րոպեն մեկ երեխա է զոհվում Եմենում ՝ թերսնման ու հիվանդության պատճառով: Տասը երեխայից ութը տառապում է թերսնումից:

2015 թվականի մարտից ի վեր, սաուդյան ռեժիմն ԱՄՆ-ի պաշտպանությամբ պատերազմ է սկսել Եմենի դեմ: Արաբիայի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 11 հազար մարդ, տասնյակ հազարներ վիրավորվել են: Միլիոնավոր եմենցիներ անօթևան են դարձել: Հարձակումների հետևանքով նաև վնասվել է երկրի ենթակառուցվածքների մեծ մասը: