Միջազգային կազմակերպություններն անուշադիր են Եմենի ժողովրդի առողջապահական վիճակի հանդեպ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60922-Միջազգային_կազմակերպություններն_անուշադիր_են_Եմենի_ժողովրդի_առողջապահական_վիճակի_հանդեպ
Եմենի հանրային առողջապահության նախարարությունը միջազգային կազմակերպություններին կոչ է արել կատարել այդ երկրում բժշկական ծառայությունների կապակցությամբ իրենց առաքելությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2017 07:32 Asia/Tehran
  • Միջազգային կազմակերպություններն անուշադիր են Եմենի ժողովրդի առողջապահական վիճակի հանդեպ

Եմենի հանրային առողջապահության նախարարությունը միջազգային կազմակերպություններին կոչ է արել կատարել այդ երկրում բժշկական ծառայությունների կապակցությամբ իրենց առաքելությունը:

«Սաբաա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եմենի հանրային առողջապահության և բնակչության նախարարությունը մի հաղորդագրությամբ ընդգծել է. «Արաբիան թիրախ դարձնելով փրկարարներին, շտապօգնության մեքենաներն ու բժշկական կենտրոնները, ձգտում է կանխել նրանց կողմից  ժողովրդին ցուցաբերվող օժանդակությունները»:

«ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը պետք է ջանք գործադրեն` Եմենի Կետրոնական բանկը Սանըա վերադարձնելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի վճարել պետական պաշտոնյաների աշխատավարձերը, որոնց մեջ մտնում են առողջապահության ու բուժման ոլորտի ավելի քան 30 հազար աշխատողներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է. «Եմենի աշխատողների գլխավոր արհմիությունը որոշ ժամանակ առաջ միջազգային կազմակերպություններին ներկայացրեց աշխատավարձ չստացած պաշտոնեության ցուցակը, որոնք սակայն մինչև այսօր դեռ չեն ստացել իրենց աշխատավարձերը»: