Մարդու իրավունքների դիտորդ. ԱՄՆ-ն մեղսակից է Եմենում Արաբիայի գործած ոճիրներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61204-Մարդու_իրավունքների_դիտորդ._ԱՄՆ_ն_մեղսակից_է_Եմենում_Արաբիայի_գործած_ոճիրներին
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը հայտարարել է, որ Եմենի դեմ իրականացված իր ամենաարյունալի հարձակման ընթացքում Արաբիան օգտվել է ամերիկյան ռումբերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2017 07:08 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների դիտորդ. ԱՄՆ-ն մեղսակից է Եմենում Արաբիայի գործած ոճիրներին

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը հայտարարել է, որ Եմենի դեմ իրականացված իր ամենաարյունալի հարձակման ընթացքում Արաբիան օգտվել է ամերիկյան ռումբերից:

Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման, Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը մի զեկույցում անդրադառնալով Սանաայի արևելքում գտնվող «Արհաբ»-ում  ջրամբարի ռմբակոծմանը հայտարարել է, որ ռմբակոծության վայրում ԱՄՆ-ի «Ռայթիոն» ընկերության արտադրած զենքի մաս է հայտնաբերվել:

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը ԱՄՆ-ին մեղսակից համարելով Արաբիայի պատերազմական ոճիրներին հայտարարել է. «Օժանդակությունների ցուցաբերումն ու Արաբիային արդիական սպառազինությամբ ապահովելը Եմենի պատերազմին ԱՄՆ-ի մասնակցության ապացույցներից են»:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է 400 միլիոն դոլար արժողությամբ առավել մեծ քանակությամբ զենք վաճառել Արաբիային, որի մեջ ներառված է նաև  «Ռայթիոն» ընկերության արտադրած սպառազինությունը»,-ասված է Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության զեկույցում:

Իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում Դոնալդ Թրամփն այս ամսավերջին կայցելի Արաբիա: