Կրկին հետաձգվել է Շեյխ Իսա Ղասեմի դատավճռի արձակումը
Կիրակի օրը Բահրեյնի դատարանը հետաձգել է այդ երկրի բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի դատավճռի արձակումը:
«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Բահրեյնի դատարանը հայտարարել է, որ Շեյխ Իսա Ղասեմի դատավճիռը կընթերցվի մայիսի 21-ին: Դատավճռի ընթերցումը նախատեսված էր մայիսի 7-ին:
Բահրեյնի վարչակազմը 2017 թ. մարտի 14-ին ևս սուտ մեղադրանքով դատավճիռ արձակեց Շեյխ Իսա Ղասեմի համար, սակայն բահրեյնցիների հովանավորությամբ և հանրային կարծիքի ճնշման ներքո, հարկադրված նահանջեց այդ վճռից և հետաձգեց դատավարությունը:
Բահրեյնի լրատվական աղբյուրները հաղորդել են, որ այդ երկրի անվտանգության ուժերը ողջ երկրում պատրաստ դրության մեջ են:
Անցյալ գիշեր Բահրեյնի ժողովուրդը ցույց է անցկացրել երկրի տարբեր շրջաններում, որը շարունակվում էր նաև այսօր առավոտյան: