Պուտինը Սոչիում ընդունել է Մահմուդ Աբասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61724-Պուտինը_Սոչիում_ընդունել_է_Մահմուդ_Աբասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, որն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 12, 2017 00:55 Asia/Tehran
  • Պուտինը Սոչիում ընդունել է Մահմուդ Աբասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, որն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությունը:

Պուտինն ընդգծել է, որ Պաղեստինի հետ հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն Ռուսաստանի համար: «Ռուսաստանն, այդ թվում և ինչպես «Մերձավորարևելյան քառյակի» անդամ, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ միասին շարունակելու է բազմակող աջակցություն ցուցաբերել պաղեստինցիների և իսրայելցիների միջև անմիջական երկխոսության վերականգնմանը», - ասել է ՌԴ ղեկավարը:

Պուտինը հավելել է նաև, որ կարևոր է պահպանել երկկողմ հարաբերություններն ու զերծ մնալ միակողմանի քայլերից, ինչպես նաև համատեղ միջոցներ գտնել ահաբեկչության դեմ պայքարի համար:

Tert.am