Ալե-Խալիֆան բռնաճնշման է ենթարկում արտասահմանում գտնվող ընդդիմությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61900-Ալե_Խալիֆան_բռնաճնշման_է_ենթարկում_արտասահմանում_գտնվող_ընդդիմությանը
Բահրեյնում Ալե-Խալիֆայի անվտանգության կառույցները բերման են ենթարկել Բրիտանիայում բնակվող և Բահրեյնի թագավորի այդ երկիր կատարած այցի դեմ բողոք ներկայացրած որոշ քաղաքացիների հարազատներին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 14, 2017 03:21 Asia/Tehran
  • Ալե-Խալիֆան բռնաճնշման է ենթարկում արտասահմանում գտնվող ընդդիմությանը

Բահրեյնում Ալե-Խալիֆայի անվտանգության կառույցները բերման են ենթարկել Բրիտանիայում բնակվող և Բահրեյնի թագավորի այդ երկիր կատարած այցի դեմ բողոք ներկայացրած որոշ քաղաքացիների հարազատներին:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Լոնդոնում հաստատված Բահրեյնում մարդու իրավունքների և ժողովրդավարության հաստատության տնօրեն Ահմեդ Ալ-Վեդային շաբաթ օրն ասաց. «Բահրեյնի անվտանգության ուժերը Բահրեյնի թագավորի Բրիտանիա կատարած ուղևորության դեմ բողոքելու մեղադրանքով բերման են ենթարկել իր քրոջն ու նաև Բրիտանիայում բնակվող բահրեյնցի մի խումբ քաղաքական ակտիվիստների հարազատներին ու մերձավորներին»:

Ալե-Խալիֆայի ռեժիմն ավելի վաղ Լոնդոնում՝ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի մերձակայքում Բահրեյնի թագավորին փոխադրող ինքնաշարժի մոտ բողոքի ակցիա կազմակերպելուց հետո բերման էր ենթարկել Ահմեդ Ալ-Վեդայիի ընտանիքի մի խումբ անդամների:

2011 թվականին Բահրեյնում ծագած անհանդարտություններից հետո Ալե Խալիֆայի ռեժիմը բերման է ենթարկել ու կալանավորել է այդ երկրի մի շարք քաղաքացիների:

Իրավապաշտպան կառույցներ անգամներ բահրեյնցի պաշտոնատարներից պահանջել են ազատ արձակել այդ երկրի բատերում պահվող քաղաքական ու հասարակական ակտիվիստներին: