Սաուդյան ռեժիմը շարունակում է իր հարձակումները Ալ Ավամիա շիաբնակ տարածքի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62252-Սաուդյան_ռեժիմը_շարունակում_է_իր_հարձակումները_Ալ_Ավամիա_շիաբնակ_տարածքի_վրա
Սաուդյան ռեժիմի բանակայինները հարձակվել են Արաբիայի արևելքում Ալ Ավամիա շիաբնակ տարածքում գտնվող քաղաքացիների բնակարանների վրա: Զոհվել է չորս մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2017 12:52 Asia/Tehran
  • Սաուդյան ռեժիմը շարունակում է իր հարձակումները  Ալ Ավամիա շիաբնակ տարածքի վրա

Սաուդյան ռեժիմի բանակայինները հարձակվել են Արաբիայի արևելքում Ալ Ավամիա շիաբնակ տարածքում գտնվող քաղաքացիների բնակարանների վրա: Զոհվել է չորս մարդ:

 «Ալ Ալամ» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ այդ հարձակումների հետևանքով ավերվել են տասնյակ բնակարաններ: Անցած օրերի ընթացքում  Ալ Ավամիայի   շրջափակման հետևանքով այդ տարածքում խափանվել է երթևեկությունը:

Սաուդյան ռեժիմի անվտանգության ուժերը անցած չորեքշաբթի օրը հարձակումներ են սկսել Ալ Ավամիայի վրա: Նրանք ամբողջությամբ ոչնչացրել են Ալ Մասուրա գյուղում գտնվող «Ալ Սեյյեդ Մոհամմեդ» մզկիթը: Հարձակումների ընթացքում զոհվել են մի քանի քաղաքացիներ:

Սաուդյան Արաբիայի կառավարությունը անցած փետրվարից Ալ Մասուրա պատմական գյուղի վերակառուցման պատճառաբանությամբ, տարհանել է այդ տարածքի բնակիչներին :

Արաբիայի արևելյան հատվածում 2011 թվականից ի վեր բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ալե Սաուդյան ռեժիմի դեմ: Ակցիաների մասնակիցները բողոքում են երկրում տիրող անարդարությունների դեմ: Զանգվածային ակցիաների ընթացքում զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ: