Բահրեյնցի բանտարկված ակտիվիստը քննադատել է Թրամփին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62340-Բահրեյնցի_բանտարկված_ակտիվիստը_քննադատել_է_Թրամփին
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավարը քննադատել է ԱՄՆ-ին` Սաուդյան Արաբիային և Բահրեյնին զենք վաճառելու մասին պայմանագիր կնքելու պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2017 13:45 Asia/Tehran
  • Բահրեյնցի բանտարկված ակտիվիստը քննադատել է Թրամփին

Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավարը քննադատել է ԱՄՆ-ին` Սաուդյան Արաբիային և Բահրեյնին զենք վաճառելու մասին պայմանագիր կնքելու պատճառով:

Ալ Ալամ հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային և Բահրեյնին զենք վաճառվելու մասին պայմանագրի կնքումից հետո, Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Նաբիլ Ռեջեբը New York Times թերթում տպագրած հոդվածում նշել է.«Թրամփի կառավարությունը ամենայն լրջությամբ  մարդու իրավունքների դեմ ուղղված քայլեր կատարելով, մտադիր է զենք վաճառել Բահրեյնին. մի երկրի որը ներգրավված է Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած ագրեսիայում»:

Անդրադառնալով  Եմենում Սաուդյան ռեժիմի հարձակումներին զուգահեռ Բահրեյնի քաղաքացիական հասարակությանը հալածելու Ալե Խալիֆայի ռեժիմի քայլերին, Նաբիլ Ռեջեբը գրել է.«Թրամփի կառավարությունը  փորձում է  չեղարկել այն բոլոր արգելքները, որոնք  սահմանվել են այս ռեպրեսիվ   և Եմենի դեմ հարձակվող երկրների հովանավոր ռեժիմին զենք վաճառելու համար»:

ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ զենք վաճառել Սաուդյան Արաբիային և հինգ միլիարդ դոլար արժողությամբ` Բահրեյնին: