Քաղաքագետ․ Աշխարհում աճում է նացիզմ- լայթը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62472-Քաղաքագետ_Աշխարհում_աճում_է_նացիզմ_լայթը
Մոսուլում հիմա տեղի է ունենում իսկական հումանիտար աղետ։ Այս մասին հայտնել է քաղաքագետ Կարինե Գեւորգյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի՝ Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու փորձերի արդյունքում ստեղծված իրավիճակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2017 05:01 Asia/Tehran
  • Քաղաքագետ․ Աշխարհում աճում է նացիզմ- լայթը

Մոսուլում հիմա տեղի է ունենում իսկական հումանիտար աղետ։ Այս մասին հայտնել է քաղաքագետ Կարինե Գեւորգյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի՝ Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու փորձերի արդյունքում ստեղծված իրավիճակը։

«Իրավիճակն աղետալի է, սակայն նրանց ձեռնտու չէ խոսել այդ մասին։ Եվ հետո, ի՞նչ ասեն։ Որ իրավիճակն աղետալի է՞։ Լրատվամիջոցները լռում են, քանի որ սնվում են մեկ կենտրոնից, ու չգրելու կարգադրություն ունեն։ Բուն Մոսուլում փաստացի լրագրողներ էլ չկան»,- նկատեց Կարինե Գեւորգյանը։

Մեկնաբանելով այն իրավիճակը, երբ համաշխարհային համայնքը հանգիստ նայում է, թե ինչ է տեղի ունենում՝ քաղաքագետը նկատեց, որ աշխարհում աճում է նացիզմ- լայթը։ Որպես օրինակ նա ներկայացրեց լրատվամիջոցների ու հասարակայնության արձագանքը, երբ ինչ -որ բան է տեղի ունենում Եվրոպայում կամ ԱՄՆ-ում   ու սառը արձագանքը աշխարհի մյուս տարածաշրջաններում տասնյակ զոհերի մասին հաղորդագրություններին։   «Աշխարհում աճում է նացիզմ- լայթը, այն արդեն կա ու դա պետք է ընդունել»,- նշեց քաղաքագետը, հավելելով, որ Հիտլերի դարաշրջանի գործիչների որոշ ելույթներ՝ տարօրինակության աստիճանի նման են ժամանակակից ամերիկացի պաշտոնատար անձանց ելույթներին։ «Չէ՞ որ նացիստները նույնպես ասում էին, որ ընդամենը պաշտպանվում են»,- հիշեցրեց Կարինե Գեւորգյանը։

News.am