Իրաքում իրականացված ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 35-ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62560-Իրաքում_իրականացված_ահաբեկչությունների_զոհերի_թիվը_հասել_է_35_ի
Իրաքում երկու ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 35-ի, շուրջ 50 վիրավոր կա: Այս մասին գրում է AFP-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 04:01 Asia/Tehran
  • Իրաքում իրականացված ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 35-ի

Իրաքում երկու ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 35-ի, շուրջ 50 վիրավոր կա: Այս մասին գրում է AFP-ն:

Ահաբեկչություններն իրականացվել են Բաղդադի արվարձաններում եւ հարավային Բասրա քաղաքում: Ականապատ երկու մեքենայի պայթյունի հետեւանքով, նախնական տվյալներով, 11 մարդ է զոհվել: Պայթուցիկով լի ավտոմեքենայով մահապարտի իրականացրած երկրորդ ահաբեկչության զոհերի թիվը 7 է:

Գեներալ Սաադ Մաանը գործակալությանը հայտնել է, որ Բաղդադի մերձակայքում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն 20 վիրավոր կա:

Բասրայում էր 11 մարդ է զոհվել, հիվանդանոց է տեղափոխվել 30 մարդ:

Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

News.am