Սաուդցի զորայինները հարձակվել են Սաուդյան Արաբիայի արևելյան շրջանի ժողովրդի վրա
13-րդ հաջորդական օրը, կիրառելով պատերազմական փամփուշտներ և ռակետներ, Սաուդյան Արաբիայի զորայինները հարձակվել են Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Ալ-Աավամիե քաղաքի վրա:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, երեքշաբթի օրը, հարձակվելով Ալ-Աավամիե քաղաքի վրա, արաբ զինվորները հրդեհել են քաղաքի բնակարանները և ոչնչացրել բնակարանների կահույքն ու գույքը: Հարձակումների ընթացքում վիրավորվել են խաղաղ քաղաքացիներ:
Գրոհից հետո Սաուդյան Արաբիայի մի խումբ քաղաքացիներ անհետացել են: Անցած տարվա փետրվարից Ալ-Աավամիեյում գտնվող Ալ-Մասուրե գյուղի վերանորոգման պատրվակով, այդ շրջանի բնակիչներին քշում են իրենց բնակարաններից:
2011թ. ի վեր, Սաուդյան Արաբիայի արևելյան շրջանում մեծ թվով հակասաուդական ցույցեր են տեղի ունեցել: Այդ ցույցերի ընթացքում զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ: