Ալե Խալիֆայի ռեժիմը շարունակում է ճնշել Բահրեյնի ժողովրդին
Մայիս 25, 2017 14:52 Asia/Tehran
Բահրեյնի Ալե Խալիֆայի ռեժիմի քրեական դատարանը հինգ քաղբանտարկյալների դատապարտել է ցմահ ազատազրկման:
«Մեհր» գործակալության հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը Բահրեյնի քրեական դատարանը նաև վճիռ է կայացրել 8 բահրեյնցիների քաղաքացիական իրավունքից զրկելու կապակցությամբ:
Այն բանից հետո, երբ Ալե Խալիֆայի ռեժիմի զորայինները երեքշաբթի օրը հարձակում են իրականացրել բահրեյնցի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի վրա, բահրենցիները բողոքի ակցիա են անցկացրել Ալ-Դարազի շրջանում: Ալե Խալիֆայի անվտանգության ուժերը ձերբակալել են մեծ թվով բահրեյնցի երիտասարդների:
Մյուս կողմից Բահրեյնի ժողովուրդը հավաքվելով Ալ Դարազի շրջանում, բողոքի ցույց են անցկացրել Ալե Խալիֆայի ռեժիմի բռնությունների դեմ:
Պիտակ