Միջին Արևելքի համար նախատեսված ամերիկա-իսրայելական նախագիծը ձախողել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62886-Միջին_Արևելքի_համար_նախատեսված_ամերիկա_իսրայելական_նախագիծը_ձախողել_է
Միջին Արևելքի համար նախատեսված ամերիկա-իսրայելական նախագիծը առաջին անգամ ձախողել է 2006 թվականին Լիբանանի դեմ պատերազմի և այդ երկրի հարավից սիոնիստների վտարվելու ժամանակ , երկրորդ անգամ` Սիրիայի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2017 16:17 Asia/Tehran
  • Միջին Արևելքի համար նախատեսված ամերիկա-իսրայելական նախագիծը ձախողել է

Միջին Արևելքի համար նախատեսված ամերիկա-իսրայելական նախագիծը առաջին անգամ ձախողել է 2006 թվականին Լիբանանի դեմ պատերազմի և այդ երկրի հարավից սիոնիստների վտարվելու ժամանակ , երկրորդ անգամ` Սիրիայի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ:

«Ալ-նաշրա» կայքի հաղորդմամբ՝ Շեյխ Նաիմ Ղասեմը հինգշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Լիբանանի Դիմադրության տարած հաղթանակի 17-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է.«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կարծում էին ,որ հարձակվելով Սիրիայի վրա, կկարողանան փոխել Միջին Արևելքի քարտեզը: Սակայն այսօր ավելի քան վեց տարի է անցել Սիրիայի պատերազմից և Դիմադրությունը շարունակում է մնալ կանգուն:

Անդրադառնալով Ռիադում գումարված ամերիկա-արաբական նիստին, Շեյխ Ղասեմը  հավելել է.«Այդ նիստը գումարվել էր Իսրայելին  և ոչ թե արաբներին ու մուսուլմաններին փրկելու համար»:

Նա հստակեցրել է.«Եմենում Սաուդյան ռեժիմի իրականացրած ագրեսիան և կոտորածը, անմեղ մարդկանց արյունը հեղելուց և մեծ գումարներ ծախսելուց բացի այլ արդյունք չի կարող ունենալ Սաուդյան Արաբիայի համար»: