Պետք չէ անտարբեր լինել Սիրիայի ժողովրդի տառապանքի նկատմամբ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի խոսքերով՝ Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելու համար պետք է անուշադրության չմատնել այդ երկրի ժողովրդի հիմնական պահանջները:
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Պիտեր Մայորերը շաբաթ օրը՝ մայիսի 27-ին, ընդգծելով քաղաքական բանակցությունների և փրկարարական աշխատանքների տարբերակման անհրաժեշտությունը, հավաստել է.«Տարբեր պետություններ և միջազգային շրջանակներ չպետք է անտարբեր լինեն Սիրիայի ժողովրդի տառապանքի նկատմամբ»:
«Փրկարարական անկազմակերպ աշխատանքները կարող են վնասել այդ երկրի ժողովրդին»․ավելացրել է Մայորերը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահն ասել է.«Հանձնախումբը պատրաստ է Սիրիայի Կարմիր մահիկի հավաքականության համագործակցությամբ, արագացնել հումանիտար գործողությունները՝ մեծացնելով կենսական նշանակության օգնությունները»: