Սիրիան բողոքի երկու նոտա հղեց ՄԱԿ-ին
Սիրիայի ԱԳ նախարարությունը շաբաթ օրը երկու նոտա հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին, դատապարտեց այդ երկրի արևելյան Դեյր-էլ-Զոր նահանգի արևելյան արվարձանի դեմ իրականացված ամերիկյան կոալիցիայի հարձակումները:
«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, ԻԼԻՊ-ի դեմ այսպես կոչված պայքարի ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռները երկու անգամ ռմաբոկծել են Դեյր-էլ-Զորի արևելքում գտնվող Ալ-Մայադին քաղաքը, որի հետևանքով զոհվել է առնվազն 50 խաղաղ քաղաքացի:
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, հարձակումն իրականացվել է երկրի ինքնիշխանության ու Սիրիայի տարածքային միատարրարության դեմ ուղղված ամերիկյան կոալիցիայի անօրինական հարձակումների շրջագծում, ինչն իրականացվում է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով:
Սիրիայի ԱԳ նախարարությունն ընդգծելով, որ նման հարձակումները ճգնաժամը տարածելուց և երկիրն ավերելուց բաց այլ արդյունք չեն ունենալու, հայտարարել է. «Սիրիայում Ամերիկյան կոալիցիայի հարձակումների դադարեցումն ու ահաբեկչության դեմ պայքարի առնչությամբ ԱԽ-ի բանաձևերի գործադրումն անհրաժեշտություն է համարվում»: