Արաբական աշխարհի գործիչները պահանջում են դադարեցնել բռնությունը Բահրեյնում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63196-Արաբական_աշխարհի_գործիչները_պահանջում_են_դադարեցնել_բռնությունը_Բահրեյնում
Ալե-Խալիֆայի ռեժիմը Բահրեյնի Ալ-Դերազմի շրջանը վերածել է զորակայանի: Արաբական աշխարհի քաղաքական ու մշակութային մի խումբ գործիչներ պահանջել են անհապաղ դադարեցնել Բահրեյնի ժողովրդի դեմ իրականացվող անրյունալի կոտորածը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2017 14:10 Asia/Tehran
  • Արաբական աշխարհի գործիչները պահանջում են դադարեցնել բռնությունը Բահրեյնում

Ալե-Խալիֆայի ռեժիմը Բահրեյնի Ալ-Դերազմի շրջանը վերածել է զորակայանի: Արաբական աշխարհի քաղաքական ու մշակութային մի խումբ գործիչներ պահանջել են անհապաղ դադարեցնել Բահրեյնի ժողովրդի դեմ իրականացվող անրյունալի կոտորածը:

Բահրեյնի «Ալ Լո լո» գործակալության հաղորդմամբ՝ արաբական աշխարհի քաղաքական ու մշակութային մի խումբ գործիչներ երկուշաբթի օրը, մի հաղորդագրություն տարածելով, շեշտել են.«Վերջին օրերին՝ Ռիադի նիստերից հետո, Բահրեյնում  Ալե-Խալիֆայի ռեժիմն իր հարձակումներով ոտնահարում է ժողովրդի օրինական իրավունքները»:

Հաղորդագրությունը ստորագրող գործիչները դատապարտել են Բահրեյնի կառավարության կողմից երկրի ոչնչացմանն ուղղված քայլերը՝ պահանջելով դադարեցնել հարձակումները, ազատ արձակել ձերբակալվածներին, դադարեցնել բռնաճնշումները և մարդու իրավունքների ոտնահարումը: Հաղորդագրությունում իրական ազգային երկխոսությունը համարվել է ժողովրդական պահանջների բավարարման, երկրի պաշտպանության և արտաքին միջամտությունից զերծ մնալու երաշխիքը: