ԱՊԼ-ն համաձայն է Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու որոշմանը
Մայիս 29, 2017 19:27 Asia/Tehran
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այդ միությունը համաձայն է Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու որոշմանը:
Rusiya Al-Yaum լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ երկուշաբթի օրը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելուց հետո ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Ալ-Ղեյթն ասել է.«Արաբական պետությունների լիգան կողմ է Սիրիայում ապաէսկալացման գոտիների ստեղծմանը, բայց այն պայմանով ,որ այդ քայլը չհանգեցնի այդ երկրի մասնատմանը»:
2017 թվականի մայիսի 4-ին և 5-ին «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստի ավարտին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համաձայնեցին Սիրիայում ստեղծել ապաէսկալացման գոտիներ:
Պիտակ