ԱՊԼ-ն համաձայն է Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու որոշմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63200-ԱՊԼ_ն_համաձայն_է_Սիրիայում_ապաէսկալացման_գոտիներ_ստեղծելու_որոշմանը
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այդ միությունը համաձայն է Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու որոշմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2017 14:57 Asia/Tehran
  • ԱՊԼ-ն համաձայն է Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու որոշմանը

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այդ միությունը համաձայն է Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու որոշմանը:

Rusiya Al-Yaum լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ երկուշաբթի օրը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելուց հետո ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Ալ-Ղեյթն ասել է.«Արաբական պետությունների լիգան կողմ է Սիրիայում ապաէսկալացման գոտիների ստեղծմանը, բայց այն պայմանով ,որ այդ քայլը չհանգեցնի այդ երկրի մասնատմանը»:

 2017 թվականի մայիսի 4-ին և 5-ին «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստի ավարտին Ռուսաստանը, Թուրքիան և  Իրանը  համաձայնեցին  Սիրիայում  ստեղծել ապաէսկալացման գոտիներ: