Բահրեյնի հոգևորականները պնդում են զոհվածների դիակները հանձնել հարազատներին
Բահրեյնի հոգևորականները պնդում են Ալ-Դերազի շրջանում Ալե Խալիֆայի ուժերի հարձակման հետևանքով զոհվածների դիակները հանձնել իրենց հարազատներին՝ կրոնական ծիսակատարության համար:
Մայիսի 21-ին, Ալե Խալիֆայի ռեժիմը մեկ տարվա ազատազրկման և գույքի առգրավման դատավճիռ է արձակել բարձրաստիճան հոգևորական՝ Շեյխ Իսա Ղասեմի դեմ, իսկ մայիսի 23-ին, այդ ռեժիմի բանակայինները գրոհել են նրա բնակության վայրի՝ Ալ-Դերազ թաղամասի վրա: Դեպքի հետևանքով զոհվել է վեց մարդ, ավելի քան 200 ուրիշներ վիրավորվել են, իսկ շուրջ 300 հոգի կալանավորվել են:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, անդրադառնալով իսլամի դեմ Ալե Խալիֆայի ռեժիմի ստաբանություններին, հայտարարություն տարածելով, Բահրեյնի հոգևորականները հայտարարել են, որ մինչև այնքան ժամանակ, որ զոհվածների հարազատները իրենց զավակների թաղումը չթույլատրեն, վարչակազմի կողմից նրանց հողին հանձնելը կրոնական տեսակետից անընդունելի է համարվում:
Բահրեյնի հոգևորականները զոհվածների դիակները հարազատներին չհանձնելը մեկ այլ ոճրագործություն է այդ ռեժիմի կողմից: