Սիրիայում 37 բնակավայր հավանություն է տվել հրադադարին
Մարտ 01, 2016 15:32 Asia/Tehran
Դերաա քաղաքում խաղաղ կամպանիա է ընթանում: Մոտակա քաղաքների և գյուղերի բնակիչները գնում են Դերաա, որպեսզի խաղաղության համաձայնագրեր ստորագրեն:
Մարդիկ իշխանության մարմիններին հատուկ քարտեր են ներկայացնում, որոնք անձնագրի հետ մեկտեղ համարվում են անձը հաստատող փաստաթուղթ, և թղթեր են լրացնում այն բանի վերաբերյալ, որ նրանք դեմ են ահաբեկչությանը և կողմ Բաշար Ասադին: Բացի այդ փաստաթղթի տակ դնում են մատնահետքերը:
Փաստաթղթերն ուղարկվում են քաղաքապետարան: Իսկ բոլոր նրանք ովքեր կողմ են արտահայտվում հրադադարին ստանում են տեղեկանք, որ նրանք աջակցում են գործող իշխանությունը երկրում: Հաղորդում է LifeNews-ը:
zham.am
1/3/2016
Պիտակ