Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը քննադատել է Ալե Խալիֆայի ռեժիմի քայլերը
Ալե Խալիֆայի ռեժիմը հարձակվել է Ալ Դիրազ թաղամասի վրա, որտեղ է գտնվում Շեյխ Իսա Ղասեմի բնակավայրը: Այդ ռեժիմը չհայտարարված պարտադիր բնակության ակտ է սահմանել այդ հայտնի հոգևորականի համար:
Ինչպես հաղորդում է «Ալ Լո Լո» լրատվական ցանցը՝ Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը մի հաղորդագրություն է հրապարակել, որում ընդգծել է, որ անվտանգության պաշտոնյաները՝ Շեյխ Իսա Ղասեմի ծանոթների՝ նույնիսկ նրա ընտանիքի անդամների ելքն ու մուտքը սահմանափակող կանոններ սահմանելով, նրան խիստ հարցաքննության են ենթարկել:
«Անվտանգության պաշտոնյաները հերքում են Շեյխ Իսա Ղասեմի համար սահմանված պարտադիր բնակության ակտը, բայց նրանք նույնիսկ թույլ չեն տվել, որ հոգևոր առաջնորդները հանդիպեն բահրեյնցի բարձրաստիճան հոգևորականի հետ»․ասված է հաղորդագրության մեջ:
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել նման ոտնձգությունների ու անվտանգության քայլերի շարունակումը Բահրեյնում կանխելու համար: