Սիրիայում հրադադարի ռեժիմը պահպանվում է. Պան Գի Մուն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i6421-Սիրիայում_հրադադարի_ռեժիմը_պահպանվում_է._Պան_Գի_Մուն
Սիրիայում հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, չնայած առանձին միջադեպերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, մարտի 1-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2016 08:02 Asia/Tehran
  • Սիրիայում հրադադարի ռեժիմը պահպանվում է. Պան Գի Մուն

Սիրիայում հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, չնայած առանձին միջադեպերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, մարտի 1-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Առայժմ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, չնայած առանձին միջադեպերին: ես հորդորում եմ բոլոր կողմերին՝ կատարել իրենց խոստումները եւ թույլ տալ կենսականորեն անհրաժեշտ հումանիտար օգնություն հասցնել պաշարված շրջաններ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ վերջին օրերին ՄԱԿ-ի գործակալությունները գործընկերների հետ միասին կարողացել են օգնություն հասցնել ավելի քան 80 հազար մարդու, իսկ առաջիկա հինգ-վեց օրվա ընթացքում սննդամթերք, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ կստանան եւս 140 հազար բնակիչներ:

Իր հերթին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հայտարարել է, որ ներկայում Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը պահպանվում է երկրի տարածքի մեծ մասում:

«Ինչպես երեւում է, առայժմ հրադադարը պահպանվում է Սիրիայի տարածքի մեծ մասում»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ը հայտարարություններ չի լսել նոր զգալի խախտումների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

orer.am

2/3/2016