Ալե Խալիֆայի ռեժիմը արգելել է ՄԱԿ-ի պատվիրակության մուտքը Բահրեյն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64232-Ալե_Խալիֆայի_ռեժիմը_արգելել_է_ՄԱԿ_ի_պատվիրակության_մուտքը_Բահրեյն
Բահրեյնի Մարդու Իրավունքների կենտրոնը քննադատել է Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից ՄԱԿ-ի պատվիրակության մուտքը Բահրեյն արգելլելու որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 08:55 Asia/Tehran
  • Ալե Խալիֆայի ռեժիմը արգելել է ՄԱԿ-ի պատվիրակության մուտքը Բահրեյն

Բահրեյնի Մարդու Իրավունքների կենտրոնը քննադատել է Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից ՄԱԿ-ի պատվիրակության մուտքը Բահրեյն արգելլելու որոշումը:

«Ռասա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Շեյխ Մեյսամ Սալմանը  ողջունելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Զեյդ Բեն Ռաադ Ալ-Հոսեյնի հավանական այցը Բահրեյն ասել է.-«Ալե Խալիֆայի կողմից ՄԱԿ-ի պատվիրակության այցը Բահրեն արգելող քայլը  այն պայմաններում է տեղի ունենում, երբ  ռեժիմին կապված ԶԼՄ-ները նույնպես հաստատում են այդ քայլը»:

Շեյխ Մեյսամ Սալմանը  հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի պատվիրակությունը կկարողանա հանդիպել բահրեյնցի այլ իրավապաշտպան խմբերի հետ և զերծ մնալ Ալե Խալիֆայի վրեժխնդրական հետագա քայլերից: 

Բահրեյնցի  հոգևորականը քննադատել է այդ երկրի միակ անկախ օրաթերթ` «Ալ-Վասաթ»-ի փակելը:

 Շեյխ Մեյսամ Սալմանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի այցը Բահրեյն կարող է օգնել Ալ-Դերազի շրջանում իրականացված ոճրագործություն մասին հետաքննման անցկացման գործընթացին: