Սաուդցիների հայտարարությունը Քաթիֆում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64534-Սաուդցիների_հայտարարությունը_Քաթիֆում_տեղի_ունեցած_պայթյունի_կապակցությամբ
Հանդես գալով մի հաղորդագրությամբ Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է.«2017թ. հունիսի 9-ին, Քաթիֆում ավտոմեքենայի պայթյունի և երկու շիաների մահվան պատճառը ավտոմեքենայի մեջ պահվող ինքնաշեն ռումբերն են եղել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2017 15:24 Asia/Tehran
  • Սաուդցիների հայտարարությունը Քաթիֆում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հանդես գալով մի հաղորդագրությամբ Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է.«2017թ. հունիսի 9-ին, Քաթիֆում ավտոմեքենայի պայթյունի և երկու շիաների մահվան պատճառը ավտոմեքենայի մեջ պահվող ինքնաշեն ռումբերն են եղել»:

Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի հաղորդագրության մեջ ասված է.«Ավտոմեքենայի մեջ սպանվածները Ֆազել Ալե Հեմադե և Մոհամմեդ Ալե Սոյմել անուններվ երկու երիտասարդներ են եղել, ովքեր հետապնդվում էին անվտանգության ուժերի կողմից»:

Հատկանշական է, որ վկաներն ասել են.«Այդ մեքենան պայթեցվել է զրահապատ մի մեքենայից RPG-ի կրակոցի հետևանքով»:

Մարդու իրավունքների հարցով խմբերը ասում են.«Սաուդյան Արաբիայի իշխանավորները Քաթիֆ շիաբնակ շրջանում ժողովրդին ճնշելու համար շահարկում են «Հակաահաբեկչական» կոչվող օրենքը: