Սաուդցիների հայտարարությունը Քաթիֆում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հանդես գալով մի հաղորդագրությամբ Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է.«2017թ. հունիսի 9-ին, Քաթիֆում ավտոմեքենայի պայթյունի և երկու շիաների մահվան պատճառը ավտոմեքենայի մեջ պահվող ինքնաշեն ռումբերն են եղել»:
Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի հաղորդագրության մեջ ասված է.«Ավտոմեքենայի մեջ սպանվածները Ֆազել Ալե Հեմադե և Մոհամմեդ Ալե Սոյմել անուններվ երկու երիտասարդներ են եղել, ովքեր հետապնդվում էին անվտանգության ուժերի կողմից»:
Հատկանշական է, որ վկաներն ասել են.«Այդ մեքենան պայթեցվել է զրահապատ մի մեքենայից RPG-ի կրակոցի հետևանքով»:
Մարդու իրավունքների հարցով խմբերը ասում են.«Սաուդյան Արաբիայի իշխանավորները Քաթիֆ շիաբնակ շրջանում ժողովրդին ճնշելու համար շահարկում են «Հակաահաբեկչական» կոչվող օրենքը: