Մարդու իրավունքների դիտորդը բողոքել է Բահրեյնում խոսքի ազատության ոտնահարման դեմ
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը բողոքեց Բահրեյնում խոսքի ազատության ոտնահարման և «Ալ-Վասեթ» պարբերականի փակվելու դեմ:
Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության միջինարևելյան բաժնի տեղակալ Ջո Սթորքը քննադատել է Մարրոկոյում գյուղացիության բողոքի ցույցերի մասին հրապարակած հոդվածի պատճառով «Ալ-Վասեթ» օրաթերթը փակելու Ալե Խալիֆայի քայլը:
«Բահրեյնի ռեժիմի կողմից «Ալ-Վասեթ» օրաթերթի արգելափակումը խոսքի ազատության իրավունքի ու մամուլի օրենքի ոտնահարում և մամուլի ազատության բռնահարում է համարվում»,-հաղորդագրության մեջ նշել է Ջո Սթորքը:
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության միջինարևելյան բաժնի տեղակալը հավելել է. «Բահրեյնում հրատարակվող մամուլը պիտի իրավունք ունենա կարծիք հայտնել ու քննադատել Մարրոկոյի և կամ որևէ այլ երկրի պաշտոնատարներին: «Ալ-Վասեթ» օրաթերթի արգելափակումը անկախ տեսակետների արտահայտման հանդեպ Բահրեյնի ռեժիմի անհանդուրժողականության վառ ապացույցն է համարվում»: