Դոհայում մեկնարկել է Կատարի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65138-Դոհայում_մեկնարկել_է_Կատարի_ու_Թուրքիայի_համատեղ_զորավարժությունը
Թուրքիայի զորայինների առաջին խումբը գործուղվել է Կատար և տեղակավել Դոհայի զորանոցներից մեկում: Դրանից հետո Կատարի մայրաքաղաքում անցկացվել է Կատար-Թուրքիա զորավարժությունների առաջին փուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2017 14:20 Asia/Tehran
  • Դոհայում մեկնարկել է Կատարի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունը

Թուրքիայի զորայինների առաջին խումբը գործուղվել է Կատար և տեղակավել Դոհայի զորանոցներից մեկում: Դրանից հետո Կատարի մայրաքաղաքում անցկացվել է Կատար-Թուրքիա զորավարժությունների առաջին փուլը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Կտարաի ու Թուրքիայի համատեղ զորավարժության ընթացքում կիրառվել է ծանր զինտեխնկիա, որի նպատակն է՝ բարձրացնել զինված ուժերի պատրաստվածության մակարդակը` համատեղ սպառնալիքներին դիմակայելու համար»:

Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Անկարան և Դոհան հակաահաբեկչական պայքարում շարունակելու են երկկողմ համագործակցությունները:

Կատարի ու Թուրքիայի միջև ռազմական վերապատրաստման ոլորտում համատեղ համագործակցությունների մասին արձանագրությունը ստորագրվել է 2015թ.: Իսկ 2016թ. ստորագրվել է թուրք զորայինների բազան Կատարում տեղակայելու մասին համաձայնությունը:

Ավելի վաղ, Կատարի ԶՈւ-ն Պարսից Ծոցի ջրերում համատեղ զորավարժություններ էր անցկացրել ԱՄՆ-ի բանակի հետ: