Սաուդցիները պարտվելու են իրենց սկսած վտանգավոր խաղում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65390-Սաուդցիները_պարտվելու_են_իրենց_սկսած_վտանգավոր_խաղում
Արաբա-աֆրիկյան երկրների գծով Իրանի ԱԳ նախարարի տեղակալն Արաբիային մեղադրելով ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ, ասել է.«Սաուդցիները վտանգավոր խաղ են սկսել, որի պարտվողը հենց իրենք են լինելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2017 13:15 Asia/Tehran
  • Սաուդցիները պարտվելու են իրենց սկսած վտանգավոր խաղում

Արաբա-աֆրիկյան երկրների գծով Իրանի ԱԳ նախարարի տեղակալն Արաբիային մեղադրելով ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ, ասել է.«Սաուդցիները վտանգավոր խաղ են սկսել, որի պարտվողը հենց իրենք են լինելու»:

Լիբանանի «Ալ-Ահդ» գործակալությանը տված հարցազրույցում, որը հինգշաբթի օրը հրապարակվել է գործակալության կայքում, անդրադառնալով Իրանին  պատժելու անհրաժեշտության մասին Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրի և պատերազմն Իրան ներքաշելու կապակցությամբ Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի խոսքերին, Ջաբերի Անսարին ավելացրել է.«Իրանն ունի տեղեկություններ՝ երկրի տարբեր շրջաններում հակահեղափոխական ահաբեկչական խմբերի հետ Արաբիայի հաստատած կապերի մասին և դա համարվում է վտանգավոր խաղի սկիզբը»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Ջաբերի Անսարին ցավ է հայտնել այն փաստի վերաբերյալ , որ տարածաշրջանի որոշ ուժեր անցյալից դասեր չեն քաղել, հավաստելով.«Վերջին տասնամյակներին , Իրաքում, Սիրիայում ու Եմենում ահաբեկչության վրա հիմնված քաղաքականության հետևանքով, աշխարհում տարածվեց ծայրահեղականության ալիքը, իսկ այսօր ահաբեկչությունը դարձել է համաշխարհային չարիք»: