Հունիս 23, 2017 18:41 Asia/Tehran
  • Պակիստանի Փարաչնիարում երկու պայթյունների հետևանքով տասնյակ մարդ է զոհվել

Վահաբական թաքֆիրականներև Պակիստանի հյուսիս-արևմտյան Փարաչինարում հարձակվել են ծոմապահ ժողովրդի վրա:

Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների փաշթուերեն ձայնի հաղորդման համաձայն, ոստիկանության աղբյուրները հայտարարել են, որ պայթյունները տեղի են ունեցել այսօր երեկոյան՝ քաղաքի Բազար Աքբար Խան թաղամասում, այն ժամանակ երբ մեծ թվով մարդիկ էֆթարի համար գնումներ էին կատարում:

Մինչ այս պահը պայթյունի հետևանքով զոհվել է 40 և վիրավորվել  ավելի քան 100 մարդ, որոնցից որոշների վիճակը ծանր է հաղորդվել:

Նկատի առնելով վիրավորների թիվը, զոհերի քանակը կարող է հավելում կրել:

Պայթյունի զոհերի ու վիրավորների մեջ կան նաև կանայք ու երեխաներ:

Թեև որևէ խումբ կամ անհատ դեռ իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը, սակայն այս նահանգում ակտիվ են «Սեփահ Սահաբե», «Լաշքար Ջահանգավի» և «Ջիմաաթ-ալ-ահրար» թաքֆիրական խմբերը, որոնք մասնակից են եղել հարյուրավոր անմեղ մարդկանց սպանությանը:

Պիտակ