Մեկ միլիոն պաղեստինցիներ խոշտանգման են ենթարկվում սիոնիստների կողմից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65590-Մեկ_միլիոն_պաղեստինցիներ_խոշտանգման_են_ենթարկվում_սիոնիստների_կողմից
Պաղեստինցի գերիների ու ազատորդիների հարցերով զբաղվող կոմիտեն հայտարարել է, որ մեկ միլիոն պաղեստինցիներ Սիոնսիտական ռեժիմի բանտերում խոշտանգման են ենթարկվում:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հունիս 25, 2017 14:02 Asia/Tehran
  • Մեկ միլիոն պաղեստինցիներ խոշտանգման են ենթարկվում սիոնիստների կողմից

Պաղեստինցի գերիների ու ազատորդիների հարցերով զբաղվող կոմիտեն հայտարարել է, որ մեկ միլիոն պաղեստինցիներ Սիոնսիտական ռեժիմի բանտերում խոշտանգման են ենթարկվում:

Պաղեստինի լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը խոշտանգման զոհերի հովանավորության միջազգային օրվա՝ հունիսի 26-ի առիթով, պաղեստինցի գերիների ու ազատորդիների հարցերով զբաղվող կոմիտեն հավաստիացրել է, որ սիոնիստական ռեժիմը 80 տարբեր ձևերով բանտերում խոշտանգում է պաղեստինցիներին:

Այդ կոմիտեն հայտարարել է, որ պաղեստինցի գերիներին հոգեպես ու ֆիզիկապես խոշտանգելը մարդու իրավունքների ոտնահարում և միջազգային օրենքների համաձայն՝ մարդկության դեմ ոճրագործություն է համարվում:

Պաղեստինյան այս կառույցը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը պաղեստինցիներին ճնշելով, նրանց մեջ սարսափ տարածելով, հավաքական պատժելով փորձում է փոխել պաղեստինյան հասարակության կառուցվածքը:

Պաղեստինյան պաշտոնական տվյալներով՝ ներկայիս շուրջ յոթ հազար պաղեստինցիներ ծանր պայմաններում կալանավորված են Իսրայելի բանտերում: