Մոսուլի հին թաղամասում կանխվել է ահաբեկչական հարձակում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65652-Մոսուլի_հին_թաղամասում_կանխվել_է_ահաբեկչական_հարձակում
Իրաքի զինված ուժերը կասեցրել են Մոսուլի հին թաղամաս Ալ-Լեզաքե շրջանում ահաբեկիչների հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2017 13:53 Asia/Tehran
  • Մոսուլի հին թաղամասում կանխվել է ահաբեկչական հարձակում

Իրաքի զինված ուժերը կասեցրել են Մոսուլի հին թաղամաս Ալ-Լեզաքե շրջանում ահաբեկիչների հարձակումը:

Հունիսի 25-ին Ալ-Մայադին հեռուստատեսության հաղորդմամբ, Իրաքի կենտրոնական ոստիկանության հրամանատար գեներալ Ջուդաթ Շաքերը հայտարարել է.«Մոսուլում վերջնական հաղթանակից այս ուժերի տարածությունը միայն 800 մետր է»:

Տարածվող լուրերի համաձայն` իրաքյան հատուկ ջոկատները Մոսուլի հին թաղամասում փողոցից փողոց ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին են որոնում:

Միևնույն ժամանակ Իրաքի խորհրդարանի պատգամավոր Մաշաան Ալ-Ջաբուրին շեշտել է.«Իրաքում ԻԼԻՊ թաքֆիրական-սիոնիստական խմբի կործանումը շատ մոտ է»:

«Մոսուլում մնացած ԻԼԻՊ-ի անդամներն արաբական երկրների քաղաքացիներ են և ցանկացած տեղ փախչելիս Իրաքի ժողովուրդը կճանաչի նրանց, քանի որ  իրաքցի չեն»: