Արաբիայում կոալիցիա է ձևավորվել ՝ խաղաղ իշխանափոխության համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65804-Արաբիայում_կոալիցիա_է_ձևավորվել_խաղաղ_իշխանափոխության_համար
Արաբիայում քաղաքական ընդդիմադիրների խումբը տեղեկացրել է խաղաղ իշխանափոխության նպատակով երկրում կոալիցիայի ձևավորման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2017 07:52 Asia/Tehran
  • Արաբիայում կոալիցիա է ձևավորվել ՝ խաղաղ իշխանափոխության համար

Արաբիայում քաղաքական ընդդիմադիրների խումբը տեղեկացրել է խաղաղ իշխանափոխության նպատակով երկրում կոալիցիայի ձևավորման մասին:

Խմբի հայտարարությամբ, ընդդիմադիր խմբեը նպատակ ունեն միասնականությամբ սատարել Արաբիայում բարեփոխումները և շարունակել մինչև սաուդական ռեժիմը կընդունի ժողովրդի պահանջները: Այդ մասին հղում անելով «Խալիջ Ալ-Ջադիդ»-ին, հաղորդել է «Մեհր» գործակալությունը:

Հաղորդագրությունում նշված է, որ Արաբիայում բարեփոխումներ չիրականացվելու դեպքում, միակ ելքը լինելու է սաուդական ռեժիմի կործանման նպատակով հեղափոխությունը: 

Արաբիայի ընդդիմադիրները հայտարարել են.«Ալե-Սաուդական ռեժիմը երկիրը դեպի ոչնչացում է տանում և այսօր Արաբիան վերածվել է իսլամական աշխարհի դեմ չարության աղբյուրը»:

«Ալամե» իսլամական կուսակցությունը, «Ահրար ջեզիրա Ալ-Արաբ» հավաքականությունը, «Իսլամական ալթաջդիդ» կուսակցությունը և «Ալ-Ֆեզուլ» խումբն Արաբիայում ընդդիմադիրների կոալիցիոն խմբերն են:

Արաբիայի քաղաքական համակարգում նվազագույն ազատությունների բացակայությունը և քաղաքական ակտիվիստների բռնաճնշումը , հանգեցրել է ժողովրդի տարբեր խավերի, այդ թվում շիաների բողոքների ալիքի բարձրացմանը: