«Իսլամական պետության» զինյալները սպանել են Հոլանդիայից մեկնած 8 վարձկանների
«Իսլամական պետության» ահաբեկիչները սպանել են խմբավորման 8 անդամների, ովքեր Հոլանդիայից են մեկնել Սիրիա: Այս մասին, Deutsche Welle-ի տեղեկացմամբ, հաղորդել է RBSS իրավապաշտպան կազմակերպությունը:
Նիդեռլանդներից ջիհադիստների վերահսկողության տակ գտնվող սիրիական Ռաքքա նահանգ էր ժամանել զինյալների մի խումբ: Ավելի ուշ իրաքցի իսլամիստները ձերբակալել են Հոլանդիայի քաղաքացիներին՝ նրանց մեղադրելով փախուստի փորձ կատարելու մեջ: Զինյալներից մեկին ծեծելով սպանել են:
Ի պատասխան այդ գործողություների, հոլանդացիները գնդակոծել են Ռաքքայում իրաքցի իսլամիստների շտաբ-բնակարանը եւ սպանել են ԻՊ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին:
Արդյունքում «Իսլամական պետության» զինյալները 75 հոլանդացիների ձերբակալելու որոշում են կայացրել, որոնցից 8-ին սպանել են:
galatv.am
3/3/2016