Արաբիան ՝ Բրիտանիայում ծայրահեղականության տարածման դրոշակակիրն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66466-Արաբիան_Բրիտանիայում_ծայրահեղականության_տարածման_դրոշակակիրն_է
Բրիտանիայում իրականացված հարցումների արդյունքների համաձայն, Արաբիան այդ երկրում ծայրահեղականության տարածման արտերկրյա գլխավոր երկիրն է ներկայացվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2017 14:08 Asia/Tehran
  • Արաբիան ՝ Բրիտանիայում ծայրահեղականության տարածման դրոշակակիրն է

Բրիտանիայում իրականացված հարցումների արդյունքների համաձայն, Արաբիան այդ երկրում ծայրահեղականության տարածման արտերկրյա գլխավոր երկիրն է ներկայացվել:

«BBC» գործակալության հաղորդմամբ, միջազգային հարաբերությունների ոլորտում ակտիվ «Հենրի Ջեքսոն կազմակերպություն»-ը չորեքշաբթի օրը հայտարարել է.-«Պետք է քննարկել Բրիտանիայում ծայրահեղականության տարածման և այդ գաղափարախոսության աջակից խմբերին ֆինանսավորման հարցում Արաբիայի և Պարսից ծոցի արաբական մյուս երկրների դերակատարությունը»:

Ըստ աղբյուրի, պարսիցծոցյան մի քանի երկրներ, ներառյալ` Արաբիան, ծայրահեղականության քարոզիչներին հյուրընկալող ուսումնական կենտրոններին ֆինանսավորելով, կարևոր դեր են ունեցել Բրիտանիայում այդ գաղափարների տարածման գործում:

Բրիտանիայի վարչապետը կասեցրել է այդ երկրում ծայրահեղականների ֆինասավորման եղանակների մասին զեկույցի հրապարակումը:

Բրիտանիայում Արաբիայի դեսպանատունը հերքել է այդ մասին կատարված հայտարարությունը: