Արաբիան ՝ Բրիտանիայում ծայրահեղականության տարածման դրոշակակիրն է
Բրիտանիայում իրականացված հարցումների արդյունքների համաձայն, Արաբիան այդ երկրում ծայրահեղականության տարածման արտերկրյա գլխավոր երկիրն է ներկայացվել:
«BBC» գործակալության հաղորդմամբ, միջազգային հարաբերությունների ոլորտում ակտիվ «Հենրի Ջեքսոն կազմակերպություն»-ը չորեքշաբթի օրը հայտարարել է.-«Պետք է քննարկել Բրիտանիայում ծայրահեղականության տարածման և այդ գաղափարախոսության աջակից խմբերին ֆինանսավորման հարցում Արաբիայի և Պարսից ծոցի արաբական մյուս երկրների դերակատարությունը»:
Ըստ աղբյուրի, պարսիցծոցյան մի քանի երկրներ, ներառյալ` Արաբիան, ծայրահեղականության քարոզիչներին հյուրընկալող ուսումնական կենտրոններին ֆինանսավորելով, կարևոր դեր են ունեցել Բրիտանիայում այդ գաղափարների տարածման գործում:
Բրիտանիայի վարչապետը կասեցրել է այդ երկրում ծայրահեղականների ֆինասավորման եղանակների մասին զեկույցի հրապարակումը:
Բրիտանիայում Արաբիայի դեսպանատունը հերքել է այդ մասին կատարված հայտարարությունը: