Արաբիայում կին ակտիվիստը բողոքել է կանանց իրավիճակից
Արաբիայում կանանց իրավունքների պաշտպան ակտիվիստը, ով մեքենա վարության պատճառով բանտարկվել էր, ասել է.-«Արաբիայում շարունակում են կանանց հետ վերաբերվել ինչպես ստրուկների»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ Արաբիայի կանանց իրավունքների ակտիվիստ Մենալ Ալ-Շարիֆը, ով այսօր ապրում է Բրիտանիայում, Ավստրալիայի «Daily Mail» օրաթերթին տված հարցազրույցում, ցավ հայտնելով Արաբիայի կանանց իրավազրկության կապակցությամբ, ասել է .«Թեև կանանց մեքենա վարելու վկայական տրվում է , սակայն քանի որ նրանք օրինական առումով խնամակալության տակ են գտնում, չեն կարող մեքենա վարել»:
Մենալ Ալ-Շարիֆը 2011 թվականին Խոբար քաղաքում իր մեքենավարության մասին յություբում տեսանյութ էր տեղադրել, որը մեկ օրվա ընթացքում դիտվել էր ավելի քան 700 հազար անգամ:
Ալ-Շարիֆին մահվամբ էին սպառնացել : Նա հոգեկան հիվանդ է ճանաչվել, իսկ բանտարկվելուց հետո զրկվել է աշխատանքից, զավակի խնամքից և բնակարանից:
Արաբիան աշխարհի միակ երկիրն է , որտեղ կանանց արգելվում է մեքենա վարել: Միջնադարյան այդ արգելքի հիմքն է վահաբիական գաղափարախոսությունը: