Թել-Ավիվի ծրագիրը Իսրայել-Սաուդյան Արաբիա երկաթգծի նախագծի իրագործման համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67136-Թել_Ավիվի_ծրագիրը_Իսրայել_Սաուդյան_Արաբիա_երկաթգծի_նախագծի_իրագործման_համար
Տարածաշրջանի արաբական երկրներին հասանելիություն ունենալու համար Սիոնիստական ռեժիմը շրջանառության մեջ է դրել արաբական երկրների միջից անցնող ու Սաուդյան Արաբիա հասնող երկաթգծի կառուցման նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2017 07:24 Asia/Tehran
  • Թել-Ավիվի ծրագիրը Իսրայել-Սաուդյան Արաբիա երկաթգծի նախագծի իրագործման համար

Տարածաշրջանի արաբական երկրներին հասանելիություն ունենալու համար Սիոնիստական ռեժիմը շրջանառության մեջ է դրել արաբական երկրների միջից անցնող ու Սաուդյան Արաբիա հասնող երկաթգծի կառուցման նախագիծը:

Ալ-Ալամ հեռուստատեսությնա հաղորդմամբ՝ Սիոնիստական ռեժիմի անվտանգության նախարար Յեսրայիլ Քաթսը հայտարարել է.«Իսրայելը պատրաստ է առաջ տանել երկաթգծի ընդլայնման ծրագրերը: Հորդանանի սահման տանող երկաթգիծը և այդ ցանցը ընդլայնել, որը անցնելով Հորդանանից ու Սաուդյան Արաբիայից կհասնի Պարսից ծոց»:

Յեսրայիլ Քաթսը շեշտել է.«ԱՄՆ-ի կառավարությունը նույնպես ակտիվ է տարածաշրջանի երկրների հարաբերությունների նորմալացման հարցում»:

2017թ. մայիսի 20-ին Սաուդյան Արաբիա և բռնագրավված տարածքների կատարած Դոնալդ Թրամփի այցից հետո Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները ընդլայնվել են:

ԱՄՆ-ն Իսրայելական ընկերություններին արտոնել է առևտրական գործունեություն ծավալել Պարսից ծոցում: El Al Airline ավիաընկերության ինքնաթիռները նույնպես կարող են թռչել Սաուդյան Արաբիայի տարածքով: