Մոսուլում ձերբակալվել են հարյուրավոր ահաբեկիչներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67350-Մոսուլում_ձերբակալվել_են_հարյուրավոր_ահաբեկիչներ
Մոսուլի ամբողջական ազատագրումից օրեր անց, Իրաքի համատեղ օպերացիայի հրամանատարությունը տեղեկացրել է քաղաքում 250 ահաբեկիչների ձերբակալման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2017 14:28 Asia/Tehran
  • Մոսուլում ձերբակալվել են հարյուրավոր ահաբեկիչներ

Մոսուլի ամբողջական ազատագրումից օրեր անց, Իրաքի համատեղ օպերացիայի հրամանատարությունը տեղեկացրել է քաղաքում 250 ահաբեկիչների ձերբակալման մասին:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի համատեղ օպերացիայի հրամանատարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ձերբակալվածները Մոսուլում թաքնվել էին թունելներում: Ձերբակալվածների խմբում կան ԻԼԻՊ-ի պարագլուխներ:

Դա այն դեպքում, երբ իրաքյան ուժերն ավելի վաղ ևս Մոսուլի արևմտյան շրջանից փախուստի ժամանակ թիրախավորել էին մեծ թվով ԻԼԻՊ-ականների:

Մեկ այլ լուրի համաձայն՝ իրաքյան կործանիչները ռմբակոծել են Սիրիայի հետ այդ երկրի սահմանգծում գտնվող ԻԼԻՊ-ի դիրքերը:

Այդ ավիահարձակումների ընթացքում, սպանվել են տասնյակ ահաբեկիչներ: Հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: