Իսրայելի վարչապետը դեմ է հրադադարին Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67466-Իսրայելի_վարչապետը_դեմ_է_հրադադարին_Սիրիայում
Սիոնիստական ռեժիմի վարչապետը հակառակվել է Սիրիայում բանակի պետական ուժերի, ահաբեկիչների ու զինված անձանց միջև ցանկացած տեսակի հրադադարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2017 03:07 Asia/Tehran
  • Իսրայելի վարչապետը դեմ է հրադադարին Սիրիայում

Սիոնիստական ռեժիմի վարչապետը հակառակվել է Սիրիայում բանակի պետական ուժերի, ահաբեկիչների ու զինված անձանց միջև ցանկացած տեսակի հրադադարին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նետանյահուն կիրակի օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չի ընդունում Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադար հաստատելու կապակցությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնությունը:

Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադարը հաստատվել է անցած կիրակի օրվա կեսօրվա ժամերից:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Նետանյահուի այցից զայրացած ֆրանսիացիները բողոքի հանրահավաք են կազմակերպել Փարիզում:

Սիոնիստական ռեժիմը շարունակ պաշտպանում է Սիրիայում գտնվող ահաբեկիչներին և այդ ռեժիմի բանակի ռազմական ինքնաթիռներն բազմաթիվ անգամներ հարվածել են Սիրիայի բանակի ուժերին պատկանող դիրքերին: