Նեթանյահուն մտադիր է Իսրայելում փակել «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը
Հուլիս 27, 2017 11:33 Asia/Tehran
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստվում է Իսրայելում դադարեցնել կատարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի հեռարձակումը և փակել վերջինիս գրասենյակը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ալ-Ջազիրան» շարունակում է բռնություն հրահրել Ալ-Աղսա մզկիթի մոտ: Ես բազմիցս դիմել եմ իրավապահներին՝ կոչ անելով փակել հեռուստաալիքի գրասենյակը Երուսաղեմում», - գրել է Իսրայելի վարչապետը:
Նա հավելել է, որ եթե դա տեղի չունենա, ինքը անհրաժեշտ օրենսդրություն կմշակի «Ալ-Ջազիրային» վտարելու համար։
armedia.am/
Պիտակ