Սիոնիստական ռեժիմի նախարար.«Իսրայելը պարտվել է պաղեստինցիներին»
Սիոնիստական ռեժիմի կրթության նախարարն ասել է.-«Ալ-Աղսա մզկիթի անվտանգության միջոցառումնրի հարցով Իսրայելի կողմից ցուցաբերած նահանջը վկայում է պաղեստինցիների դիմաց այդ ռեժիմի պարտության մասին»:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իսրայելի կրթության նախարար և Լիքուդ կուսակցության ղեկավար Նեֆթալի Բենետն ասել է.-« Ալ-Աղսա մզկիթի մուտքերի առջևից անվտանգության դարպասների ապամոնտաժման Սիոնիստական Ռեժիմի կառավարության որոշումը ցույց է տալիս , որ այդ ռեժիմը զիջել է պաղեստինցիներին»:
Նեֆթալի Բենետն Սիոնիստական ռիժիմի այն նախարարներից է, ով դեմ էր Ալ-Աղսա մզկիթի մուտքերի առջևից անվտանգության դարպասների և տեսախցիկների ապամոնտաժմանը:
Վերջին օրերին Սիոնիստ զավթիչները բռնություն են գործադրել պաղեստինցիների նկատմամբ ,ինչի հետևանքով նահատակվել են առնվազն 8 և վիրավորվել հարյուրավոր աղոթարարներ: