Առաջնորդության բանիմացների ժողովի ղեկավար կազմը հաղորդագրություն է հրապարակել ՝ ի պաշտպանություն Պաղեստինին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68354-Առաջնորդության_բանիմացների_ժողովի_ղեկավար_կազմը_հաղորդագրություն_է_հրապարակել_ի_պաշտպանություն_Պաղեստինին
Իրանում տարբեր հանձնաժողովների նախագահների և ժողովի ղեկավար կազմի երկրորդ համատեղ նիստի ավարտին տարածած հաղորդագրությունում, Առաջնորդության Բանիմացների ժողովը ընդգծել է Երուսաղեմի և Պաղեստինի բռնահարված ժողովրդի ինթիֆադայի պաշտպանությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 28, 2017 11:39 Asia/Tehran
  • Առաջնորդության բանիմացների ժողովի ղեկավար կազմը հաղորդագրություն է հրապարակել ՝ ի պաշտպանություն Պաղեստինին

Իրանում տարբեր հանձնաժողովների նախագահների և ժողովի ղեկավար կազմի երկրորդ համատեղ նիստի ավարտին տարածած հաղորդագրությունում, Առաջնորդության Բանիմացների ժողովը ընդգծել է Երուսաղեմի և Պաղեստինի բռնահարված ժողովրդի ինթիֆադայի պաշտպանությունը:

Առաջնորդության Բանիմացների ժողովը հինգշաբթի օրը հայտարարել է.-«Երուսաղեմի և Պաղեստինի բռնահարված ժողովրդի ինթիֆադայի հարցը մշտապես մնալու է միջազգային հանրության մտքում: Պաղեստինցի երիտասարդները հասել են այն եզրակացության, որ Դիմադրությունն է Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի միակ ճանապարհը»:

Հաղորդագրությունում պաշտպանելով Պահակազորին և Իրանի իսլամական հանրապետության պաշտպանական ու հրթիռային ուժը, Առաջնորդության Բանիմացների ժողովը նշել է.«Իրանի պաշտպանունակությունն իսլամական հեղափոխության գլխավոր ձեռքբերումն է: Դա ազգային մարտավարություն ու պարծանք է , որին պետք է միշտ պաշտպանել»:

Անդրադառնալով հակաիրանական նոր շրջափակումներին, Առաջնորդության Բանիմացների ժողովը հավաստել է.«Շրջափակումներն ինչպես անցյալ 38 տարիների քայլերը, ոչ միայն չեն ազդելու իսլամական հանրապետության համակարգի զարգացման և Իրանի ժողովրդի կամքի վրա, այլև նպաստելու են Իրանի ներքին կարողություններին ապավինմանը և միասնականությանը»: