Սիրիա.«Արևմուտքը ներդրում է կատարում ահաբեկչության հարցում»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68532-Սիրիա._Արևմուտքը_ներդրում_է_կատարում_ահաբեկչության_հարցում
Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը նշելէ, որ արևմտյան երկրները չեն պայքարում ահաբեկչության դեմ, այլ ներդրում են կատարում այդ հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2017 08:51 Asia/Tehran
  • Սիրիա.«Արևմուտքը ներդրում է կատարում ահաբեկչության հարցում»

Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը նշելէ, որ արևմտյան երկրները չեն պայքարում ահաբեկչության դեմ, այլ ներդրում են կատարում այդ հարցում:

Sputnik գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ Դամասկոսն օրակարգում է դրել «Սիրիական-սիրիական» ձևաչափով բանակցություններին մասնակցելու միջոցով քաղաքական լուծում գտնելու և ահաբեկչության դեմ պայքարի երկու ուղիները, Ֆեյսալ Մեղդադն ասել է.«Ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Սիրիան ՝ իր դաշնակիցների օգնությամբ հաջողվել է հետ մղել ահաբեկիչներին, իսկ ինչ վերաբերում է երկրորդ նպատակին, պետք է ասել, որ արևմտյան երկրները խոչընդոտում են ժնևյան խաղաղության բանակցությունների արդյունավորումը»:

Խոսելով Խան Շեյխունի դեքպի մասին, Սիրիայի ԱԳ նախարի տեղակալն ավելացրել է.«Դամասկոսը բազմիցս պահանջել է մասնագիտական կոմիտեների կողմից հարցի հետաքննումը, սակայն ԱՄՆ-ն ընդդիմացել է այդ պահանջին»: