Հունաստանի եկեղեցին բողոքել են Իսրայելի Ռեժիմի դատարանի հակաքրիստոնեական վճռի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68738-Հունաստանի_եկեղեցին_բողոքել_են_Իսրայելի_Ռեժիմի_դատարանի_հակաքրիստոնեական_վճռի_դեմ
Հունաստանի եկեղեցին դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի գլխավոր եկեղեցու գույքի վաճառքի մասին ընդունված որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 14:24 Asia/Tehran
  • Հունաստանի եկեղեցին բողոքել են Իսրայելի Ռեժիմի դատարանի հակաքրիստոնեական վճռի դեմ

Հունաստանի եկեղեցին դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի գլխավոր եկեղեցու գույքի վաճառքի մասին ընդունված որոշումը:

Ասոշիյթեդ դպրես գործակալության հաղորդմամբ, Հունաստանի ուղղափառ եկեղեցին անօրինական քայլ է համարել Երուսաղեմում սիոնիստների թվային աճի նպատակով իսրայելական դատարանի կողմից բռնագրավված տարածքների գլխավոր եկեղեցու գույքի վաճառքի մասին ընդունված որոշումը:

Իսրայելի ռեժիմի դատարանի՝ Պաղեստինի հիմնական եկեղեցում գույքի վաճառքի մասին ընդունած որոշմամբ, ենթահող է ստեղծվում, որպեսզի Ateret Cohanim-ին 99-ամյա ժամկետով վարձակալության տրվեն Երուսաղեմ քաղաքի 3 շինություններ: Ateret Cohanim- ը Հորդանանի արևմտյան ափին սիոնիստաբնակ ավաններ կառուցողներին կապված խումբ է:

Հունստանի ուղղափառ եկեղեցին շեշտել է, որ իր բոլոր ջանքերն ի գործ է դնելու` պաղեստինցի քրիստոնյաների հիմնական եկեղեցում գույքի վաճառքի  համաձայնության չեղարկման համար:

Օկուպացված Երուսաղեմի քրիստոնյաների մեծ մասը պաղեստիցիներ են, որոնք դեմ են ավանաբնակներին հողատարածք վաճառելու խնդրին: