ԱՄՆ-ն ու Արաբիան խոլերայի վիրուսի տարածմամբ ահաբեկում են Եմենի ժողովրդին
ԱՄՆ-ն ու Արաբիան Եմենի ժողովրդի դեմ բիոլոգիական պատերազմում այդ երկրի ժողովրդին սպանելու համար օգտվում են խոլերայի հարուցիչից:
«Թրանսենդ Մեդիա Սերվիս» լրատվական կայքի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, խոլերան Եմենում համաճարակի է վերածվել և ավելի քան 400 հազար մարդ վարակվել է «Խոլերայի վիբրիոն» կոչվող հարուցիչով, որը մարդուն փոխանցվում է աղտոտված ջրի միջոցով:
Համաձայն այս հաղորդման, Արաբիայի ավիահարվածների հետևանքով Եմենի ջրի ռեսուրսներն ու կոյուղու համակարգը ոչնչացվել են և խմելու ջրի ռեսուրսները «Խոլերայի վիբրիոն»-ով վարակելը ԱՄՆ-ի ու Արաբիայի ձեռքում միջոց է ծառայում` Եմենի ժողովրդին ահաբեկելու համար:
«Խոլերայի հիվանդությանը դիմակայելու համար Եմեն չքավոր երկրի 25 միլիոնանոց բնակչությունը որևէ հնարավորություն չունի»,-իր հաղորդման մեջ հավելել է «Թրանսենդ Մեդիա Սերվիս»-ը:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ վերջին մեկ տարում Եմենում խոլերայի համաճարակն այնպիսի ծավալ է ստացել, որն աննախադեպ է համարվում աշխարհում:
«Թրանսենդ Մեդիա Սերվիս»-ը նաև անդրադառնալով վերջին ամիսներին Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի զորայինների միջոցով զոհված խաղաղ բնակիչների թվի հավելմանը, հաղորդել է, որ երբ կայսերապաշտական համակարգով ղեկավարվող ԱՄՆ-ի նման երկրների հզորությունն անկում է ապրում նրանք դիմում են խաղաղ քաղաքացիների սպանությանը: